Ռիհանան ցանկանում է Լեոնարդո դի Կապրիոյին ծանոթացնել իր ծնողների հետ

17:04   22 հունվարի, 2015

Հավանաբար, Ռիհանայի եւ Լեոնարդո դի Կապրիոյի հարաբերությունները լուրջ բնույթ են կրում։ 26-ամյա երգչուհուն արդեն մի քանի անգամ տեսել են Լեոյի ուղեկցությամբ։

Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ դերասանը սիրահարված է երգչուհուն, իսկ վերջինս ցանկանում է նրան ծանոթացնել իր ծնողների հետ եւ հրավիրել է Բարբադոս։

«Ռիհանան երբեք ոչ մի տղայի տուն չի հրավիրի, եթե իսկապես չսիրի նրան։ Ուստի, Ռիհանան նրան պաշտում է։  Երգչուհին միշտ մտածել է, որ Լեոն շատ վայելչակազմ տղամարդ է. նրան դուր են գալիս Լեոյի աչքերը, անուշիկ ժպիտն ու փոքրիկ քիթը»,-ասել է աղբյուրը։

 

Աղբյուրը՝ Hollywood Life



© NEWS.am STYLE