Ինչպես անվնաս սպիտակեցնել ատամները

20:15   31 հունվարի, 2015

Երբ ատամները լավ վիճակում են, ապա ժպիտը շատ ավելի գրավիչ ու ձյունաճերմակ է լինում, ինչի արդյունքում մենք բավականին ինքնավստահ ու հաստատակամ ենք զգում։ Իսկ ինչ անել, եթե դուք միջոցներ կամ ժամանակ չունեք ատամնաբույժի մոտ գնալու համար։ Եթե որոշել եք սպիտակեցնել ձեր ատամները, ապա հետեւեք մեր խորհրդին։

Առաջինը պետք է հիշել, որ չի կարելի ատամները միանգամից սպիտակեցնել, քանի որ դա վնասակար է ատամների համար։ Մեկ անգամ ատամնաբույժին այցելելու ժամանակ կարելի է մեկ կամ երկու տոն սպիտակեցնել ատամները, ոչ ավելի։ Կատարյալ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 2-3 այցելություն, որպեսզի աստիճանաբար ցանկալի արդյունքի հասնել։

Կարելի է նաեւ տնային պայմաններում սպիտակեցնել ատամները։ Պետք է խառնել մեկ թեյի գդալ սոդա, մեկ թեյի գդալ ատամի փոշի (անանուխի) եւ մի քիչ ատամի մածուկ։ Ստացված զանգվածով պետք է խոզանակի օգնությամբ լվանալ ատամները մեկ րոպեից ոչ ավելի։ Այս գործընթացի միջոցով դուք մեկ տոնով կարող եք սպիտակեցնել ձեր ատամները։ Նշենք, որ ատամի փոշին վնասում է ատամի էմալը, հետեւաբար այս մեթոդը չի կարելի շատ հաճախ կիրառել։

 

 Աղբյուրը՝ izuminki.com



© NEWS.am STYLE