Քիմ Քարդաշյանի քույրը՝ Estee Lauder-ի նոր գովազդում

12:41   23 հունվարի, 2015

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջեները, հայտնվել է Estee Lauder ապրանքանիշի նոր գովազդում։ Անցյալ տարի նոյեմբերին Քենդալը դարձել էր այս բրենդի դեմքը, իսկ այժմ համացանցում հայտնվել է հոլովակ, որտեղ Քենդալը ներկայացնում է  Estee Lauder-ի նոր ապրանքատեսակը։

38 վայրկյան տեւողություն ունեցող հոլովակում աղջիկը փորձում է ցույց տալ, որ այս նոր ապրանքատեսակը սովորական պրայմեր չէ, այն կարելի է նաեւ օգտագործել որպես սեւաներկ։

«Ես սիրում եմ իմ թարթիչները։ Սովորաբար ես շատ սեւաներկ եմ օգատգործում, սակայն լինում են այնպիսի պահեր, որ չեմ ցանկանում շատ վառ դիմահարդարում անել, այլ պարզապես ընդգծել աչքերս։ Ահա այս պարագայում հարկավոր է Estee Lauder-ի նոր ապրանքատեսակը»,-ասել է Քենդալը։



© NEWS.am STYLE