Յոհանա Կարապետյանը՝ «Միսս տիեզերք-2014» մրցույթում

10:05   24 հունվարի, 2015

Ուրուգվայում ծնված՝ հայկական արմատներով մոդել Յոհանա Ռիվա Կարապետյանն ընդգրկված է «Միսս տիեզերք-2014» մրցույթում, որը տեղի կունենա հունվարի 25-ին՝ Մայամիում:

Յոհանան նախորդ տարի՝ 2014 թվականին, հաղթող է ճանաչվել «Միսս Ուրուգվայ» մրցույթում, որի արդյունքում էլ իրավունք է ստացել Ուրուգվայը ներկայացնել «Միսս տիեզերք»-ում:


Մրցույթի պաշտոնական կայքում Յոհանա Կարապետյանի մասին գրված է, որ նա տիրապետում է հայերենին, իսպաներենին եւ անգլերենին:

Գեղեցկուհին ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 23-ին՝ Մոնտեվիդեոյում: Մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթների:

Հաջողություն մաղթենք մեր հայրենակցուհուն:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE