20:38 21 դեկտեմբերի, 2012«Հոբիթ. Անսպասելի ճամփորդություն» ֆիլմի պրեմիերան Երեւանում տեղի կունենա արդեն այս շաբաթ օրը՝ դեկտեմբերի 22 –ին։ NEWS.am STYLE –ին «Մոսկվա» կինոթատրոնից հայտնեցին, որ առաջին սենասը տեղի կունենա տեղական ժամով արդեն 12:15–ին։ Ցուցադրություն կա նաեւ 15:45, 18:45 и 21:45 ժամերին։
Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ. Անսպասելի ճամփորդություն» ֆիլմի (եռագրության առաջին մասի) համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 28 –ին Նոր Զելանդիայի մայրաքաղաքում։ NEWS.am STYLE -ն ավելի վաղ հայտնել էր, որ այս իրադարձության համար Վելինգտոնը վերանվանվել էր «Միջերկրի կենտրոնի», իսկ «Հոբիթի» ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը դարձել էր Նոր Զելանդիայի թագավոր։
Ֆիլմը համաշխարհային վարձույթ է դուրս եկել դեկտեմբերի 14-ին։