08:43 26 հունվարի, 2015Մայամիում հունվարի 25-ին կայացել է «Միսս տիեզերք-2014» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան, հայտնում է zap2it.com-ը: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի ներկայացուցիչը, երրորդում՝ Ուկրաինայինը:

Մրցույթի հաղթողը թագը ստացել է «Միսս տիեզերք-2013»-ի հաղթող վենեսուելացի Գաբրիելա Այլերի ձեռքից:
Նշվում է, որ նա առաջինն է ճանաչվել «Միսս տիեզերք-2014»-ի 88 մասնակիցներից:

Վեգան ծնվել է 1993թ. հունվարի 15-ին, ութ տարի է՝ մոդել է աշխատում: Աղջիկը բազմանդամ երաժշտական ընտանիքից է:

Մրցույթին մասնակցում էր նաեւ հայուհի Յոհանա Ռիվա Կարապետյանը, որը ներկայացնում էր Ուրուգվայը: