Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Ալեսանդրա Ամբրոսիոն եւ ուրիշներ՝ Victoria's Secret-ի նոր գովազդում

16:44   27 հունվարի, 2015

Անցյալ շաբաթ Ադրիանա Լիման, Դաուտցեն Կրեզը, Բեհաթի Փրիսլուն, Լիլի Օլդրիջն ու Քենդիս Սվեյնփոլը նկարահանվել են Super Bowl 2015-ի պրոմո-հոլովակում, որտեղ հայտնվել են ամերիկյան ֆուտբոլի համազգեստով։ Մեկ ու կես րոպեի ընթացքում աղջիկները պայքարում են հաղթանակի համար։

Այժմ Victoria's Secret –ը ներկայացրել է իր նոր գովազդային հոլովակը։ Աղջիկները ինչպես միշտ ներկայացել են սեքսուալ հրեշտակների կերպարով։ Հոլովակում հնչում է Բրենդա Լիի «I'm in the Mood for Love» երգը։



© NEWS.am STYLE