2015-ի ամենանորաձեւ զարդերը

18:34   27 հունվարի, 2015

Զարդերը յուրահատուկ տեղ են զբաղեցնում կանանց եւ աղջիկների զգեստապահարանում, մեկի մոտ շատ, մյուսի մոտ` քիչ, սակայն դժվար է գտնել իգական սեռի` ժամանակակից ներկայացուցչի, ով ընդհանրապես ոչ մի տեսակի զարդ չի կրում: Եկե'ք տեսնենք, թե ինչ տիպի զարդեր են նորաձեւ այս տարի:

Սկսենք վզնոցներից: Այս տարի որքան խոշոր, երկար, բազմաթիվ տարրերով հագեցած լինի վզնոցը, այնքան ոճային այն կհամարվի:

Մետաղյա խոշոր շղթաները արդիական են, ինչպես երբեւէ: Ընդհանրապես, մետաղական զարդերը գերիշխում են այս տարի:

Իրենց դիրքերը չեն զիջում մարգարիտները: Հավերժ նորաձեւ համարվող մարգարիտները այս տարի էլ են արդիական, միայն թե` առավել շատ եւ խոշոր տարբերակով:

Ինչ վերաբերում է թեւնոցներին, ապա այստեղ նույնպես կարեւոր են չափսերը` շատ, մեծ եւ բազմազան:

2015-ի գլխավոր նորաձեւ միտումներից են երկրաչափական տարբեր պատկերների տեսքով զարդերը:

Մատանիների հարցում նույնպես պետք չէ ժլատություն անել: Որքան շատ լինեն մատանիները, այնքան` լավ:

Պատրաստեց` Շ.Շ.



© NEWS.am STYLE