Ինչպես հրաժարվել եղունգները կրծելու եւ շուրթերը կծոտելու սովորություններից

20:10   2 փետրվարի, 2015

Իհարկե, կան մարդիկ, ովքեր մի շարք վնասակար սովորություններ ունեն եւ չեն կարողանում զսպել իրենց անգամ անծանոթների ներկայությամբ։ Ավելին, մենք ինքներս քննադատում ենք ուրիշներին, սակայն երբ խոսքը վերաբերում է մեզ, չենք ցանկանում ազատվել այս սովորություններից։ Իհարկե, ոչ մեկին դուր չի գալիս այն  մարդը, ով օրինակ, կրծում է իր եղունգները։ Իսկ եթե այդ մարդը դուք եք. ուրեմն նման վնասակար սովորություններից ազատվելու ճիշտ ժամանակն է։

1.Եթե կինը կրծում է իր եղունգները, ապա կարելի է գեղեցիկ հարդարել մատները։ Դուք կափսոսեք ձեր մանիկյուրը, տանջանքը եւ ծախսած ժամանակը։

2. Նույնը վերաբերում է շուրթերին։ Եթե սկսեք բրենդային եւ թանկարժեք շրթներկ քսել, ապա հաստատ կհրաժարվեք այս վատ սովորությունից։

3. Մյուս տարբերակը. եղունգներին կարելի է մանանեխ, օճառ կամ հատուկ լաք քսել։ Այո այո, այդպիսի հատուկ լաքեր կան։

4. Աղի վաննաներ օգտագործեք. այս դեպքում դուք մեկ զարկով երկու նապաստակ եք սպանում՝ եւ ամրացնում եք եղունգները, եւ ազատվում այդ սովորությունից։

5.Փորձեք շեղել ձեր ուշադրությունը եւ մտածել այլ երեւույթների մասին։ Օրինակ, զգում եք, որ ցանկանում եք կրծել եղունգները, ուրեմն վերցրեք շուղերն ու սկսեք գործել կամ գրիչով մի բան գրել եւ այլն։

 

Աղբյուրը՝Otvetin



© NEWS.am STYLE