Ինչպես կոսմետիկ սառույց պատրաստել

19:12   3 փետրվարի, 2015

Սառույցի՝ մաշկի տոնուսը բարձրացնող հատկությունների մասին բոլորը գիտեն, եւ գաղտնիք չէ, որ այն թարմություն եւ առողջ տեսք է հաղորդում դեմքի մաշկին։ Սառույցը օգնում է կարգավորել արյան շրջանառությունը, նեղացնում է ծակոտիները, իսկ այտերին առողջ կարմրություն է առաջանում։

Իսկ ի՞նչ է կոսմետիկ սառույցը, ինչպես է այն պատրաստվում եւ ինչպես կարելի է կիրառել այն։

Առաջին հերթին պետք է «արծաթե ջուր» ստանալ, որի համար անհարժեշտ է արծաթե գդալը կամ մետաղադրամը 20-60 րոպե դնել ջրի մեջ, ինչի արդյունքում ջուրը բուժիչ է դառնում. գաղտնիք չէ, որ արծաթը բակտերիասպան հատկություններ ունի։

Այսպիսով, կոսմետիկ սառույցը պատրաստվում է հենց այսպիսի «արծաթյա» ջրից. այսինքն՝ ջուրը լցնում եք տարայի մեջ, սառեցնում եւ ստացված քառակուսու տեսք ունեցող սառույցը օգտագործում որպես կոսմետիկ միջոց դեմքի մաշկի խնամքի համար։ Այն կարելի է կիրառել օրական երկու անգամ՝ առավոտյան եւ գիշերը։ Կոսմետիկ սառույցի օգնությամբ կարելի է ազատվել այտուցներից, կարգավորել դեմքի գույնը եւ մաքուր ու գեղեցիկ մաշկ ունենալ։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE