Ինչպես ճիշտ պալմինգ անել

19:17   4 փետրվարի, 2015

Պալմինգը մեր աչքերի հոգնածությունն ու լարվածությունը թեթեւացնող, նյարդային համակարգը հանգստացնող վարժություն է։ Պալմինգ կարելի է անել եւ տանը, եւ աշխատավայրում եւ մետրոյի մեջ կամ համակարգչի առաջ նստած։ Վարժությունը շատ հեշտ ու պարզ է, բայց միեւնույն ժամանակ շատ օգտակար ու ազդեցիկ։  

Իսկ ինչպես է այն կատարվում. առաջին հերթին պետք  է շփել ձեռքերն այնպես, որ դրանք  տաքանան։ Այնուհետեւ «տաքացած» ափերը հարկավոր է դնել աչքերի վրա. ընդ որում, քիթը անհարժեշտ է բաց պահել, քանի որ շնչառությանը խոչընդոտ չպետք է լինի։

Ձեռքերի ափերի տակ աչքերն անհրաժեշտ է փակել եւ մոտ մեկ րոպե այդպես նստել։ Հաջորդիվ հարկավոր է բացել աչքերը եւ նայել ձեռքերի մեջ եղած խավարին. մատները չպետք է առանձնացնել, եւ լույսի շող չպետք է ընկնի։

Այս վիճակում անհրաժեշտ է սպասել 1-5 րոպե, ինչից հետո արդեն կարելի է իջեցնել ձեռքի ափերը, թարթել աչքերը եւ շարունակել կիսատ թողած գործը։

Այս հինգ րոպեների ընթացքում աչքերը հասցնում են հանգստանալ, եւ նրանք կրկին պատրաստ են աշխատել։

 

 

Աղբյուրը՝ ayzdorov.ru



© NEWS.am STYLE