Ինչպես արագ ազատվել կապտուկներից

20:05   12 փետրվարի, 2015

Կապտուկները հաճախ շատ ավելի վատ ու ցավոտ տեսք ունեն, քան իրականում մենք զգում ենք։ Այսօր կպատմենք ձեզ, թե ինչպես կարելի է տնային պայմաններում արագ ազատվել կապտուկներից։

Ցավոք, կապտուկների առաջացումից ոչ մեկ ապահովված չէ, ընդ որում շատ հաճախ դրանք հայտնվում են շատ ակնառու հատվածում եւ կարեւոր միջոցառումներից առաջ։ Ահա հենց այս ժամանակ էլ պետք է դիմել մեր առաջարկած մեթոդների օգնությանը։

Կան մի քանի տարբերակներ, ընդ որում եւ դեղորայքային միջոցների օգնությամբ, եւ առանց դրանց։

Առաջին հերթին պետք է հիշել, որ հարվածի տեղում կապտուկի առաջացումը կանխելու համար անմիջապես պետք է սառույց դնել եւ պահել մոտ 15-25 րոպե։ Ի դեպ, սառույցի փոխարեն կարող եք նաեւ սառած միս օգտագործել։

Եթե  հարվածից արդեն շատ ժամանակ է անցել եւ ինչ-ինչ պատճառներով չեք հասցրել սառույց դնել, ապա այդ հատվածում պետք է տաքացնող քսուքներ օգտագործել կամ բոլորիս աջ հայտնի յոդով «վանդակներ» անել։

Բացի դրանից, օգտակար կլինի նաեւ կաղամբի հյութը եւ սոխի թարմ քամած հյութի ու կերակրի աղի խառնուրդը։ Այս հեղուկ-խառնուրդները պետք է շատ հաճախ քսել վնասված հատվածին՝ ամեն անգամ թարմ խառնուրդ պատրաստելով։

Սակայն կապտուկներից խուսափելու համար անհրաժեշտ է նաեւ ամրացնել ձեր անոթները։ Դրա համար հարկավոր է վիտամիններ С եւ К-ով հարուստ սնունդ օգտագործել։

 

 

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE