Ինչպես խուսափել գրասենյակային աշխատանքի հետեւանքով առաջացած առողջական խնդիրներից

20:16   13 փետրվարի, 2015

Բոլորը, ովքեր գրասենյակային աշխատանքն են ընտրել, վտանգել են իրենց առողջությունը։ Նստած աշխատանքելու արդյունքում սրտի, տեսողության, ողնաշարի խնդիրներ, ինչպես նաեւ թութք է առաջանում։ Իսկ ինչպես կարելի է ձերբազատվել բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերելուց։

Սովորաբար նման դեպքերում ցանկություն չի առաջանում գնալ մարզասրահ կամ տանը վարժություններ անել, ուստի պետք է աշխատավայրում մարզել մկանները։

1. Ժամացույցի վրա հիշեցում դրեք, որպեսզի ամեն երեք ժամը մեկ անգամ հիշեցնի ձեզ մատները, ձեռքերն ու նախաբազուկը նուրբ մերսելու համար։

2. Եթե աշխատանքն իր մեջ ներառում է մի հարկից մյուսը գնալը, ապա պետք է հրաժարվել վերելակից եւ ոտքով բարձրանալ ու իջնել։ Սա հիանալի մարզանք է վարիկոզից խուսափելու համար։

3. Ամեն 30 րոպեն մեկ անգամ բազկաթոռին նստած պետք է ձգվել՝ ձեռքերը վեր բարձրացնելով՝ չմոռանալով խորը շնչելու եւ հանդարտ արտաշնչելու մասին։

4. Ամեն անգամ ոտքերը բարձրացրեք հատակից եւ մարզվեք։

Վարժությունները շատ պարզ են, բայց կանոնավոր անելու դեպքում դրական արդյունքն ապահովված է։

 

Աղբյուրը՝ Zdorovye.ru



© NEWS.am STYLE