20:24 6 փետրվարի, 2015ժելատինի օգնությամբ մազերի վերականգնման այս մեթոդը կիրառելի է նրանց համար, ում մազերը մեծապես վնասված են, կորցրել են իրենց փայլը, դարձել են ավելի չոր, իսկ ծայրերը՝ ճյուղավորվել են։ Իսկ բարակ մազերի դեպքում այն կօգնի ավելի փարթամ տեսք հաղորդել դրանց։
Իհարկե, այս դիմակի կիրառության առաջին իսկ օրերից դրական փոփոխություններ չեք նկատի, սակայն կանոնավոր օգտագործման դեպքում դուք կհասնեք ձեր ցանկալի արդյունքին։
Այսպիսով, ժելատինով դիմակ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է մեկ բաղադրամաս ժելատինը (փոշի վիճակում) լցնել տաք ջրի մեջ՝ 1:3 համամասնությամբ։ Այս ընթացքում պետք է լվանալ մազերը եւ չորացնել դրանք։
Այնուհետեւ ժելատինով լի ջուրը հարկավոր է տաքացնել եւ ավելացնել մեկ ճաշի գդալ մազերի համար նախատեսված բալզամ։ Արդյունքում չպետք է հեղուկ-զանգված ստացվի։ Արդեն կարելի է դիմակը քսել մազերին եւ թողնել մեկ ժամ եւ ավելի։ Այնուհետեւ մազերը հարկավոր է փաթաթել սննդային թղթով, իսկ դրա վրայից՝ սրբիչով։ Մեկ ժամ անց մազերը կարելի է լվանալ տաք ջրով։
Ինչպես տեսնում ենք այս դիմակը ոչ մի դժվարություն իրենից չի ներկայացնում եւ միշտ դրական ազդեցություն է ունենում։
Աղբյուրը՝ Krasota.ru