Ծնվել է Շակիրայի եւ Ժերար Պիկեի երկրորդ երեխան

10:06   30 հունվարի, 2015

Այսօր Բարսելոնայի Quiron Tecknon հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Շակիրայի եւ Ժերար Պիկեի երկրորդ երեխան. երգչուհին որդի է ունեցել։ Goal-ը տեղեկացրել է, որ ծննդաբերության ժամանակ բարդություններ չեն առաջացել։

Ի դեպ, երկու տարի առաջ հենց այս նույն հիվանդանոցում ծնվել է նաեւ Շակիրայի առաջին որդին՝ Միլանը։

Նորածին երեխայի անունը դեռ հայտնի չէ։



© NEWS.am STYLE