Հմայիչ Իրինա Շեյքը՝ Avon’s Crazy For Kisses-ի շնորհանդեսին

12:06   30 հունվարի, 2015

Սուպերմոդել Իրինա Շեյքը Մեքսիկայում մասնակցել է Avon բրենդի նոր Avon’s Crazy For Kisses շրթներկի շնորհանդեսի համար կազմակերպված լանչին։

Գեղեցկուհին ներկայացել է կարմիր հագուստով, որն ավելի է ընդգծել նրա հմայքն ու գեղեցկությունը։



Ի դեպ, Avon ապրանքանիշի հետ 29-ամյա մոդելը շատ վաղուց է համագործակցում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կայացել է Մարկ Էնթոնիիի եւ Ռոմեո Սանթոսի «Yo Tambien» երգի տեսահոլովակի համաշխարհային պրեմիերան։ Տեսահոլովակի հերոսուհին հենց Իրինա Շեյքն է։

Իրինան մարմնավորել է մի կնոջ, ով երկու լատինաամերիկյան երգիչների հետ հայտնվել է սիրային եռանկյունու մեջ։ Աղջիկը հերթով գայթակղում է երկու երգիչներին, բայց տեսահոլովակի  վերջում, երբ նրանք սկսում են մենամարտել, աղջիկը կանգնում է երգիչների միջեւ եւ խնդրում դադարեցնել պայքարը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX



© NEWS.am STYLE