Քալիֆորնիայում սպանության համար հետախուզվում է պրոդյուսեր Շուգ Նայթը

12:29   30 հունվարի, 2015

Հարավային Քալիֆորնիայում հետախուզվում է պրոդյուսեր Շուգ Նայթը: Ինչպես հաղորդում է TMZ-ն, նախօրեին Նայթը ֆիլմի նկարահանման հրապարակում վիճել է երկու տղամարդու հետ, վրաերթի ենթարկել իր վրա հարձակվողներից մեկին, որից հետո հրազենով զինված թաքնվել է: Տուժածը մահացել է: 

Երեկոյան տեղի ոստիկանությունը մամուլի ասուլիս է անցկացրել: Պարզվել է, որ նրանք երկու անգամ են վիճել. սկզբում նկարահանման հրապարակում, իսկ հետո՝ մոտակա ճաշարանում: Ականատեսները պնդում են, որ Նայթի մեքենան երկու անգամ վրաերթի է ենթարկել տեղամարդուն, իսկ հետո նա թաքնվել  է: Պարբերականը, վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրին, գրում է, որ Շուգի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ որպես սպանության մեջ մեղադրվող «զինված եւ վտանգավոր մարդու»: Պրոդյուսերի փաստաբանը փորձում է կապվել նրա հետ եւ համոզել ինքնակամ ներկայանալ ոստիկանություն:

Շուգ Նայթը ԱՄՆ-ում հովանավորում է այնպիսի հայտնի ռեփ կատարողների, ինչպիսիք են Ice Cube-ը և Dr. Dre-ն: Այս միջադեպն առաջին քրեական գործը չէ նրա կյանքում. նախորդ տարի Նայթի վրա կրակել էին 6 անգամ:



© NEWS.am STYLE