Հայտնի է Շակիրայի եւ Պիկեի նորածին որդու անունը

12:04   31 հունվարի, 2015

Երեկ տեղեկացրել ենք, որ լույս աշխարհ է եկել երգչուհի Շակիրայի եւ հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի որդին։ Այսօր հայտնի է դարձել նորածին երեխայի անունը. «Ուրախ ենք հայտնել Սաշա Պիկե Մեբարակի ծննդյան մասին։ Երեխան ծնվել է հունվարի 29-ին, ժամը 21:54-ին Բարսելոնայում։ Սաշա անունը հունական եւ ռուսական ծագում ունի եւ նշանակում է «մարդկության պաշտպան» եւ «մարտիկ»։ Հիվանդանոցում, որտեղ լույս աշխարահ է եկել երեխան, հայտնել են, որ եւ երգչուհին, եւ նորածինը լիովին առողջ են»,- գրված է 37-ամյա Շակիրայի կայքում։

Իր կարծիքն է արտահայտել նաեւ Ժերարի հայրը՝ Ամադոր Բերնաբոն.

«Երեխային Սաշա են անվանակոչել։ Ռուսերենում այն Ալեքսանդր անվան կրճատված տարբերակն է։ Ինձ ասել են, որ նա շատ նման է Պիկեին։ Միլանը, երբ ծնվել էր, ավելի շատ նման էր Շակիրային, իսկ կրտսեր որդին շատ նման է իր հայրիկին»։

 



© NEWS.am STYLE