Ինչու՞ բասման չի ներկում վարսերը

20:24   7 փետրվարի, 2015

Խանութներում մշտապես մազերի համար նախատեսված նոր ներկեր են առաջարկում։ Դրանք մրցակցում են միմյանց հետ՝ ներկայացնելով տարբեր գույներ եւ երանգներ։ Դրանց կողքին մշտապես կարելի է նաեւ բասմա գտնել։ Սակայն շատ կանայք բողոքում են, որ բասմայի փոշին չի ներկում իրենց վարսերը։ Իսկ ինչու՞ է այդպես լինում, ինչպե՞ս կարելի է բասմայով ներկել մազերը եւ լավ արդյունք ստանալ։

Այսպիսով, բասմա օգտագործելիս առաջին սխալը, որը սովորաբար թույլ են տալիս կանայք հետեւյալն է՝ բասմայի փոշին չպետք է լցնել տաք ջրի մեջ։ Հենց այս պատճառով շատ հաճախ վարսերը չեն ներկվում ցանկալի գույնով։ Բասման հարկավոր է լցնել եռացրած ջրի մեջ։

Երկրորդ սխալը՝ զանգվածը չպետք է քսել կեղտոտ եւ չոր մազերին։

Երրորդ սխալը՝ բասման օգտագործելուց հետո մազերը պետք է լավ լվանալ շամպունով։

Այսպիսով, հիշեք. Բասման պետք է լցնել եռացրած ջրի մեջ՝ օգտագործելով միայն կերամիկայից կամ ապակուց պատրաստված տարա։ Նախօրոք մազերը պետք է լվանալ շամպունով եւ չորացնել։ Բասմայի փոշիով ստացված զանգվածը պետք է քսել մազերին եւ միանգամից մազերը ծածկել տոպրակով, իսկ դրա վրայից՝ սրբիչով։  Ահա հենց այս վիճակով պետք է սպասել մոտ մեկ ժամ եւ հետո լվանալ վարսերը շամպունով։

Սովորաբար բասման չորացնում է մազերը, այդ պատճառով դրանից հետո պետք է անպայման բալզամ կամ մազերը փափկացնող միջոց օգտագործել։


Աղբյուրը՝ ladymadonna.ru



© NEWS.am STYLE