Երեւանում խաչերթով եւ տոնական համերգով նշվեց Սուրբ Սարգսի տոնը (ֆոտոռեպորտաժ)

18:36   31 հունվարի, 2015

Այսօր՝ հունվարի 31-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սիրո եւ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Սուրբ Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում այսօր պատարագ է մատուցվել եւ կատարվել է երիտասարդների օրնության կարգ։ Տոնը շարունակվել է խաչերթով, որը սկսվել է առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց, շարունակվել Մ. Մաշտոց եւ Մ. Բաղրամյան պողոտաներով եւ ավարտվել Սիրահարների պուրակում՝ տոնական համերգով։

Համերգին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հոգեւորականներ եւ այլ հյուրեր։

Համերգի հանդիսավարներն էին Արտավազդ Ամիրյանը եւ Նազենի Հովհաննիսյանը։ Իրենց ելույթները հանդիսատեսին նվիրեցին Սոֆի Մխեյանը, Ռուզան Ավետիքյանը, Շուշան Պետրոսյանը, Աննա Խաչատրյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE