10:05 2 փետրվարի, 2015Երեկ արդեն տեղեկացրել ենք, որ Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, անհապաղ տեղափոխել են Ռոզուել քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
TMZ-ն հայտնում է, որ Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դստերը արհեստական կոմայի մեջ են «գցել»։ Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ են նկատվել։
Այժմ Քրիստինային խնամում են նրա հայրը, ամուսինը եւ նրանց ընտանիքի մտերիմ ընկեր, հայտնի դերասան Թայլեր Փերին։
Բժիշկներ հավաստմամբ Բոբի Քրիստինայի վիճակը դեռ ծանր է։