Հմայիչ Իրինա Շեյքը հանգստանում է Մեքսիկայում

11:06   2 փետրվարի, 2015

Մինչ Իսպանիայի չեմիպիոն Կրիշտիանու Ռոնալդուն որակազրկվելու պատճառով տրիբունայից հետեւում էր «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադին» (4։1) հանդիպմանը, սուպերմոդել Իրինա Շեյքը հանգստանում էր Մեքսիկայում։

Սկզբում Շեյքը Մեքսիկայում մասնակցել է Avon բրենդի նոր Avon’s Crazy For Kisses շրթներկի շնորհանդեսի համար կազմակերպված լանչին։ Այնուհետեւ մոդելը գնացել է մեքսիկական Կանկուն լողափ, որտեղ էլ պապարացիները «բռնացրել են» նրան։


Նոր լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է Իրինան վայելում իր հանգիստը։ Իհարկե, առաջին հերթին բոլորի ուշադրությունը գրավում է նրա լողազգեստն ու գեղեցիկ մարմինը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Xposure



© NEWS.am STYLE