Ինչպես ազատվել վնասված մազերի խնդրից

19:09   10 փետրվարի, 2015

Վարսահարդարիչով մազերը չորացնելը, հարթեցնող սարքերի օգտագործումը եւ եղանակային պայմանները կարող են մազերի վնասման պատճառ դառնալ։ Արդյունքում մազերը չոր, փխրուն եւ դյուրաբեկ են դառնում, ինչպես նաեւ մազաթափություն է նկատվում։ Այս դեպքում պետք է փորձել ազատվել վնասված վարսերի խնդրից։ Առաջին հերթին հարկավոր է հազվադեպ կիրառել նման սարքեր, ինչպես նաեւ օգտագործել կոսմետիկ անհրաժեշտ միջոցներ։ Մասնագետները խորհուրդ են տալիս, որ այս պարագայում հարկավոր է ընտրել սնուցող շամպուններ եւ փափկացնող ու վերականգնող հատկություններ ունեցող բալզամներ։

Մազերի վնասման մյուս կարեւոր նախապայմանը դրանց հաճախակի ներկելն է։ Քանի որ այս գործընթացը կատարվում է քիմիական նյութերի ազդեցության հետեւանքով, վարսերի բոլոր սննդարար եւ սնուցող պիգմենտները դուրս են գալիս՝ առաջացնելով մազերի միկրո-անցքեր, ինչի պատճառով վարսերը կորցնում են իրենց ամրությունը։

Մազերին մեծ վնաս կարող է պատճառել նաեւ վարսերի սանր-խոզանակը։ Սխալ սանր ընտրելու դեպքում դրանք միկրո-անցքերի առաջացման պատճառ կարող են դառնալ։ Հետեւաբար, սանր ընտրելիս եւ սանրվելիս նույնպես պետք է կարեւորել այս ամենը եւ զգուշավոր լինել։

 

 

Աղբյուրը՝ au-rum.info



© NEWS.am STYLE