Երեւանում տեղի ունեցավ ձեռագործ իրերի ամանորյա ցուահանդես-վաճառք

16:44   22 դեկտեմբերի, 2012

Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 22 –ին տեղի ունեցավ ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք։ Յուրաքանչյուր սեղանին կարելի էր գտնել այնքան յուրատեսակ ու տոնական աշխատանքներ, որ տոնավաճառի կեսը գնելու ցանկություն առաջացավ։ Սակայն ցնցեց հատկապես երկու իր։ Առաջինը չորս տարրերի նշաններով՝ ջուր, հող, կրակ եւ օդ, ձեռագործ օճառն էր, որի ներսում «թաքնված» էր եկող տարվա աստղագուշակը։ Իսկ երկրորդը՝ ձութի մեջ սառեցված փոքրիկ սպիտակ օձիկներն էին։ Ահա եւ իսկական հմայիլ ու թալիսման. սուպերյուրատեսակ ու մի փոքր էլ վախ առաջացնող նվեր։

Սակայն, ընտելը դժվար էր. տոնավաճառին կարելի էր տեսնել ամանորյա նվերներ բիժուտերիայից սկսած մինչեւ փափուկ խաղալիք, ձեռքով նախշած գազային շարֆերից մինչեւ պայծառ նկարազարդված տոնածառի խաղալիքներ։

 

Տեքստ: Անահիտ Գրիգորյան/ NEWS.am STYLE

Ֆոտո: Արսեն Սարգսյան/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE