Հմայիչ Իրինա Շեյքը՝ XTI-ի նոր ֆոտոշարքում

11:01   3 փետրվարի, 2015

Ա՜խ Ռոնալդու, տեսնում ես, թե ում ես կորցրել։

Սուպերմոդել Իրինա Շեյքը դարձել է XTI կոշիկի ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։ Սկզբում մոդելը նկարահանվել է միայնակ, իսկ հետո նրան միացել է նաեւ Սթիվեն Ջեյմսը, ով ներկայացել է բրենդի՝ տղամարդկանց համար նախատեսված կոշիկները։


Հիշեցնենք, որ վերջերս Շեյքը մեկնել էր Մեքսիկա։ Սկզբում նա մասնակցել էր Avon բրենդի նոր Avon’s Crazy For Kisses շրթներկի շնորհանդեսի համար կազմակերպված լանչին։ Այնուհետեւ մոդելը գնացել էր մեքսիկական Կանկուն լողափ, որտեղ էլ պապարացիները «բռնացրել են» նրան։

 

 

                                                                                                                           Աղբյուրը՝ DailyMail



© NEWS.am STYLE