«Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովը 317 հազար եվրո է շահել խաղատանը

16:02   3 փետրվարի, 2015

«Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովը 317 հազար եվրո է շահել խաղատան խաղային ավտոմատի շնորհիվ։ Olympic Voodoo Casino կայքում գրված է, որ սա Լատվիայի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթն է եղել։ Երբ նրան հանձնել են իր շահումի պաշտոնական փաստաթուղթը եւ ասել, որ այն ամենամեծն է Լատվիայի պատմության մեջ, նա հումորով պատասխանել է. «Միգուցե չհավատաք, բայց սա իմ կյանքի ամենամեծ ջեքփոթն է»։

Ըստ Գարիկ Խարլամովի՝ նա Ռիգա է մեկնել գործի բերումով, իսկ խաղատուն գնացել է ժամանակ անցկացնելու համար։ Նա նշել է, որ այս գումարով ցանկանում է մարել իր հիպոթեքային վարկի մնացորդը։



© NEWS.am STYLE