Ալոէի հյութն ընդդեմ հարբուխի

19:05   11 փետրվարի, 2015

Ալոէ բույսը հարուստ է բուժիչ հատկություններով, եւ այն պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մի շարք վիտամիններ եւ միկրոէլեմենտներ։ Ալոէի հյութը օգտագործվում է որպես բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարի միջոց։ Այսօր ձեզ առաջարկում ենք մի բաղադրատոմս՝ ալոէն հարբուխի դեմ կիրառելու համար։ Միակ ցուցումը, որ պետք է հիշել հետեւյալն է. կան մարդիկ, ում մոտ ալոէն հնարավոր է ալերգիա առաջացնի, սակայն նման դեպքերը շատ հազվադեպ են պատահում։

Այսպիսով, անհրաժեշտ է ճզմել ալոէի մեկ տերեւի հյութը եւ խառնել նույն քանակությամբ մեղրի (հեղուկ) հետ։ Արդյունքում պղտոր զանգված է ստացվում, որը հիանալի միջոց է հարբուխի դեմ։

Այնուհետեւ հարկավոր է բամբակե փոքրիկ բարձիկները ընկղմել ստացված զանգվածի մեջ եւ դնել յուրաքանչյուր քթածակի մեջ։ Մի քանի րոպե անց արդեն կարելի է հանել բարձիկները եւ դեն նետել։ Հավատացեք, սա բավականին հեշտ եւ արդյունավետ մեթոդ է։

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE