Սքանչելի Իրինա Շեյքը՝ Love Republic-ի նոր գովազդային արշավում

11:02   4 փետրվարի, 2015

Հավանաբար Իրինա Շեյքի եւ Կրիշտիանու Ռոնալդուի բաժանումը բարենպաստ ազդեցություն է ունեցել սուպերմոդելի կայնքում։ Վերջին մեկ շաբաթը Շեյքը մեկնել էր Մեքսիկա։ Սկզբում նա մասնակցել էր Avon բրենդի նոր Avon’s Crazy For Kisses շրթներկի շնորհանդեսի համար կազմակերպված լանչին։ Այնուհետեւ մոդելը գնացել էր մեքսիկական Կանկուն լողափ, որտեղ էլ պապարացիները «բռնացրել են» նրան, իսկ հետո դարձել XTI կոշիկի ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։ Իսկ այժմ նա նկարահանվել է Love Republic-ի նոր գովազդային արշավում։

Իրինան ներկայացրել է ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուն՝ գեղեցիկ, մինչեւ հատակը ձգվող մետաքսե զգեստներ, ժանյակազարդ կոստյումներ, ջինսե շորտեր  եւ այլն։ Նկարահանումները կատարվել են Կանարյան կղզիներում։ Ֆոտոշարքի հեղինակը լեհ հայտնի լուսանկարիչ Մատեուշ Ստանկեվիչն է։

 

Աղբյուրը՝ Spletnik.



© NEWS.am STYLE