Իրինա Շեյքը՝ Playtech-ի երեկույթին Լոնդոնում

15:01   4 փետրվարի, 2015

Սուպերմոդել Իրինա Շեյքը կրկին ուշադրության կենտրոնում է։

Ռուս մոդելն այս անգամ հայտնվել է Լոնդոնի Gilgamesh ակումբում կազմակերպված Playtech ակումբում։

Իրինան ներկայացել է ջինսե կարճ զգեստով, որի հետ համադրել է կարմիր կոշիկներ եւ պայուսակ։

Նշենք, որ վերջին մեկ շաբաթը Իրինա Շեյքն անցկացրել էր Մեքսիկա։ Սկզբում նա մասնակցել էր Avon բրենդի նոր Avon’s Crazy For Kisses շրթներկի շնորհանդեսի համար կազմակերպված լանչին։ Այնուհետեւ մոդելը գնացել էր մեքսիկական Կանկուն լողափ, որտեղ էլ պապարացիները «բռնացրել են» նրան։ Իսկ հետո դարձել էր XTI եւ Love Republic-ի ապրանքանիշների գովազդային արշավների դեմքը։

 

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ REX, Wenn, Xposure



© NEWS.am STYLE