Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է ներքնազգեստի իր հավաքածուն

15:38   4 փետրվարի, 2015

Հավանաբար Իրինա Շեյքի եւ Կրիշտիանու Ռոնալդուի բաժանումը բարենպաստ ազդեցություն է ունեցել վերջիններիս կյանքում։ Նախորդ շաբաթ Շեյքը մեկնել էր Մեքսիկա։ Սկզբում նա մասնակցել էր Avon բրենդի նոր Avon’s Crazy For Kisses շրթներկի շնորհանդեսի համար կազմակերպված լանչին։ Այնուհետեւ մոդելը գնացել էր մեքսիկական Կանկուն լողափ, որտեղ էլ պապարացիները «բռնացրել են» նրան, իսկ հետո դարձել XTI եւ Love Republic-ի ապրանքանիշների գովազդային արշավների դեմքը։

Սակայն Ռոնալդուն նույնպես ետ չի մնում։ «Ոսկե գնդակի» հաղթողը ներկայացրել է CR7 by Cristiano Ronaldo Underwear ներքնազգեստի գարուն-ամառ հավաքածուն։

Ռոնալդուն նշել է, որ նա շատ է սիրում նկարահանվել տեսախցիկների առաջ։

«Ես վառ գույներ շատ եմ սիրում, իսկ ներքնազգեստը լավ «հարթակ» է տարբեր գույներ փորձելու համար։ Վարդագույն եւ ալ կարմիր գույները, ինչպես նաեւ գեղեցիկ նախշերը յուրահատուկ հմայք են հաղորդում ներքնազգեստին եւ առանձնահատուկ դարձնում այն։ Ես շատ եմ հպարտանում իմ կատարած աշխատանքով»,- ասել է Ռոնալդուն։

 

 

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE