Ալոէի հյութը՝ մազաթափության դեմ միջոց

19:11   12 փետրվարի, 2015

Ալոէի հյութը օժտված է բուժիչ հատկություններով, եւ այն օգտագործվում է նաեւ որպես մազաթափության դեմ պայքարի միջոց։ Ալոէն սնուցում են մազերի ծայրերը, խթանում մազերի աճը, կանխում մազաթափությունը, բուժում գլխամաշկի խնդիրները եւ այլն։

Ալոէի հյութը կարելի է լցնել մազերի համար նախատեսված դիմակների եւ շամպունների մեջ, ինչը միայն նպաստավոր ազդեցություն կարող է ունենալ վարսերի վրա։ Ահա առաջարկում ենք ալոէի հյութի օգտագործման մի քանի տարբերակ։

Մեկ ճաշի գդալ ալոէի հյութը պետք է խառնել սխտորի եւ մեղրի հյութի մեջ։ Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո հարկավոր է ավելացնել մեկ ձվի դեղնուց։ Հաջորդիվ անհրաժեշտ է մազերը բաժանել հավասար մազափնջերի եւ ստացված զանգվածը մերսող շարժումներով քսել մազարմատներին։ Այնուհետեւ հարկավոր է վարսերը ծածկել պոլիէթիլենային տոպրակով, իսկ վրայից ծածկել սրբիչով։ 30 րոպե անց մազերը պետք է լվանալ շապունով։ 

Մեկ ուրիշ բաղադրատոմս. անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ ալոէի հյութը խառնել նույն քանակությամբ հեղուկ մեղրով եւ կեչու հյութով։ Այնուհետեւ հարկավոր է ստացված զանգվածի մեջ ավելացնել մեկ թեյի գդալ սխտորի հյութ եւ մեկ ձվի դեղնուց (նախընտրելի է տնական ձու)։ Հաջորդիվ հարկավոր է ծածկել վարսերը պոլիէթիլենային տոպրակով, իսկ վրայից՝ սրիչով։ 30-40 րոպե անց կարելի է լվանալ մազերը։

Իսկ եթե ձեր մազերը յուղոտ են, ապա առաջարկում ենք հետեւյալ խառնուրդը. մեկ թեյի գդալ ալոէի հյութը հարկավոր է խառնել մեղրով եւ կիտրոնի հյութով՝ ավելացնելով մեկ ձվի դեղնուց եւ մեկ պճեղ սխտոր։ Զանգվածը քսելուց եւ 30 րոպե սպասելուց հետո, անհրաժեշտ է լվանալ մազերը։ Բաց այդ, այս բոլոր գործողություններից 2-3 ժամ անց մասնագետները խորհուրդ են տալիս եւս մեկ անգամ ալոէի հյութ քսել գլխամաշկին՝ արդյունքն ավելի էֆֆեկտիվ դարձնելու համար։

 

Աղբյուրը՝ allaboutbeauty.ru



© NEWS.am STYLE