Ուիթնի Հյուսթոնի դստերը միացված արհեստական շնչառության սարքը հնարավոր է անջատեն

12:38   5 փետրվարի, 2015

Վատ լուրեր Ուիթնի Հյուսթոնի դստեր առողջական վիճակի մասին։ Օրեր առաջ հիվանդանոց տեղափոխված 21-ամյա Բոբի Քրիստինային բժիշկները արհեստական կոմայի մեջ էին «գցել»։ Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ էին նկատվել։ Երեկ ԶԼՄները տեղեկացրել էին, որ բժիշկները աղջկա հարազատներին ասել են, որ պետք է պատրաստ լինեն ամեն ինչի՝ նույնիսկ վատագույնին, քանի որ նրան փրկվելու հույսն օրեցօր մարում է։ Իսկ այսօր հայտնի է դարձել, որ բժիշկները ստիպված են անջատել արհեստական շնչառության սարքը։

NY Post-ը տեղեկացրել է, որ Բոբի Քրիստինայի ապաքինման հավանականությունը հավասարվում է զրոյի, քանի որ նրա ուղեղը ոչնչի չի արձագանքում։

Թե ինչու է աղջիկը հայտնվել այս վիճակում, դեռ հստակ պարզ չէ։ Կան կասկածներ, որ կատարվածը թմրանյութերի գերդոզավորման արդյունք է, սակայն պատկան մարմինները հայտնել են, որ նրա տանը թմրանյութեր չեն հայտնաբերվել։



© NEWS.am STYLE