Մազերի լաք՝ պատրաստված կիտրոնի հյութով

19:08   13 փետրվարի, 2015

Նկատե՞լ եք, որ կան մազերի լաքեր, որոնք օգտագործելուց հետո կամ դժվարանում եք վարսերը սանրել, կամ դրանց պատճառով մազերը կորցնում են իրենց ծավալը, կամ ալերգիկ երեւույթներ են առաջանում ձեզ մոտ։

 Զարմանալի չէ, որովհետեւ խանութից գնված միջոցները քիմիական բաղադրություն ունեն եւ միգուցե կան էլեմենտներ, որոնք գրգռում են ձեր գլխամաշկը՝ հատկապես եթե այն զգայուն է։

Շատ կանայք են օգտվում այս միջոցից, հետեւաբար հնարավոր չէ հրաժարվել դրա օգտագործումից։ Սակայն մենք առաջարկում ենք մազերի լաք պատրաստել տնային պայմաններում եւ բնական բաղադրիչներով՝ կիտրոնով եւ ջրով։

Այսպիսով, այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է մեկ կիտրոն (միջին չափի) եւ 200մլ. թորած ջուր։ Կիտրոնը հարկավոր է մաքրել, հյութը քամել եւ խառնել ջրի մեջ։ Կիտրոնի կեղեւը չպետք է դեն նետել, այլ անհրաժեշտ է մանր կտրատել եւ լցնել ապակե տարայի (բանկա) մեջ՝ ավելացնելով ջրի ու հյութի խառնուրդը։ Բանկան հարկավոր է լավ փակել եւ դնել զով տեղում՝ թողնելով մոտ 5 օր։ Նշված ժամանակից հետո ստացված լուծույթը կարելի է լցնել հատուկ տարայի մեջ եւ այնուհետեւ ցողել մազերին։

Ավելացված լուծույթը կարելի է պահել միայն սառնարանում, ընդամենը 5 օր։

 

Աղբյուրը՝ kladovaia-krasoti.ru



© NEWS.am STYLE