Ինչպես մազերը ներկել սոխի կճեպով

20:12   14 փետրվարի, 2015

Սոխի օգտակար հատկությունների մասին բոլորը գիտեն։ Սոխի կճեպը, որը մենք սովորաբար դեն ենք նետում, միայն օգտագործում ենք  Զատիկի ձուն ներկելու համար։ Սակայն բացի դրանից, այն նաեւ մի շարք այլ կիրառություններ ունի. սոխի կճեպը կարելի է օգտագործել խոհարարության, բժշկության, անասնաբուժության բնագավառներում։ 

Սակայն սոխի կճեպը կարելի է նաեւ  կիրառել մազերը ներկելու հարցում։ Ավելին, ի տարբերություն քիմիական բաղադրություն ունեցող ներկերի՝ այն սնուցում է վարսերը, փայլ հաղորդում դրանց, ամրացնում մազարմատները, քանի որ հարուստ է բազմաթիվ վիտամիններով եւ միկրոէլեմենտներով։

Ի դեպ սոխի կճեպով մազերը ներկելը շատ պարզ գործընթաց է եւ ոչ մի ջանք չի պահանջում։ Պարզապես պետք է կճեպները մոտ 2-3 րոպե եռացնել, ինչից հետո հարկավոր է լուծույթը քամել եւ թողնել, որ սառչի։ Արդեն կարելի է ստացված զանգվածը քսել մաքուր եւ չոր մազերին՝ վարսերը ծածկելով պոլիէթիլենային տոպրակով։ Հարկավոր է սպասել մոտ 30-45րոպե, իսկ հետո մազերը զգուշորեն լվանալ։

Նշենք, որ մազերը գույնը կպահպանվի մինչեւ մազերի մյուս լվանալը։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ այս մեթոդը ոչ մի վնասակար ազդեցություն չի թողնում ձեր վարսերի վրա, կարելի է պարբերաբար կրկնել այս պարզ գործընթացը։

 

Աղբյուրը՝ inmoment.ru



© NEWS.am STYLE