Ի՞նչ անել թարթիչների թափվելու դեպքում

19:11   15 փետրվարի, 2015

Շատ հաճախ թարթիչները թափվում են, եւ դա խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։ Սակայն թարթիչները մեր արտաքին տեսքի ամենակարեւոր գրավականներից մեկն են, եւ ոչ մեկը՝ առավելապես կանայք, չեն ցանկանում զրկվել դրանցից։

Սակայն եթե նկատել եք, որ ձեր թարթիչները սկսել են թափվել, ապա պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Առաջին հերթին պետք է պարզել պատճառը։ Եթե կոսմետիկ միջոցների օգատգործման հետեւանքով առաջացող ալերգիան է թարթիչների թափվելու պատճառը, ապա պետք է դադարեցնել նման միջոցների կիրառումը. գոնե ժամանակավորապես մի օգտագործեք կոսմետիկ միջոցներ եւ մի փորձեք արհեստական ճանապարհով երկարացնել թարթիչները։

Փոխեք ձեր սննդակարգը. հարկավոր է А, В, В2 վիտամիններով հարուստ առողջարար սնունդ օգտագործել՝ թթվասեր, լյարդ, դեղնուց, լոլիկ, գազար, միս, ծովամթերք։

Բացի այդ, թարթիչներին պետք է գերչակի, կտավատի կամ ձիթապտղի յուղ քսել, ինչպես նաեւ այնպիսի յուղեր, որոնք հարուստ են վիտամին Е-ով։

Պետք է նաեւ աչքերը լվանալ կանաչ թեյով. պարզապես հարկավոր է բամբակե բարձիկները ընկղմել յուղի մեջ եւ15 րոպե թողնել կոպերի վրա։
Թարթիչներն ամրացնելը շատ պարզ ու հեշտ գործընթաց է. ուղղակի պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել, եւ դուք կազատվեք այս խնդրից։

 

 

Աղբյուրը՝ proglaza.ru

 



© NEWS.am STYLE