Ռիհանան՝ Harper's Bazaar-ի նոր ֆոտոշարքում

16:04   6 փետրվարի, 2015

Երեկ տեղեկացրել էինք, որ Ռիհանան ներկայացրել է Harper's Bazaar-ի համար նկարահանված ֆոտոսեթի բեքսթեյջ-վիդեոն։ Պարզվում է, որ ֆոտոշարքը նվիրված է «Jaws» ֆիլմի 40-ամյա հոբելյանին։

Երգչուհին ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ «Jaws» -ը նրա ամենասիրելի ֆիլմերից մեկն է։

«Ինձ այս ֆիլմը վախեցնում էր, քանի որ ես շատ ժամանակ էի անցկացնում լողափերում։ Սակայն այն դիտելուց հետո ես միայն ավազի վրա էի նստում եւ հետեւում ալիքներին։ Իսկ երբ ցանկանում էի լողալ, հայրս երգում էր ֆիլմի մեղեդին, եւ ես ետ էի փախչում»։

Ի դեպ ֆոտոսեթի, որը իրականացրել է Նորման Ջին Ռոյը, ընթացքում Ռիհանան ստիպված է եղել լողալ երեք շնաձկներով լի ակվարիումի մեջ։

Իհարկե, հարցազրույցի ժամանակ հարցրել են, թե արդյոք նա միշտ է այդքան քաջ, ինչին երգչուհին պատասխանել է.

«Ես այնպիսին եմ, ինչպիսին մարդկանց մեծամասնությունն է. մենք բոլորս էլ վախենում ենք անորոշությունից, ապագայից, իսկ այս անգամ կարիք չկար վախենալ։ Դժվար է քաջ չլինել, եթե կյանքդ ամբողջովին Աստծո ձեռքերում է»։



© NEWS.am STYLE