Ուիթնի Հյուսթոնի դստերն անջատել են կենսաապահովման սարքից

10:01   6 փետրվարի, 2015

Բժիշկները որոշել են Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, անջատել կենսաապահովման սարքից, տեղեկացրել է Daily Mail-ը։

Ավելի վաղ բժիշկները հայտնել էին, որ աղջկա ողջ մնալու հույսն օրեցօր մարում է, իսկ երեկ նրանք Քրիստինային անջատել են կենսաապահովման սարքից՝ չնայած նրա հայրը ցանկանում էր մի քիչ էլ սպասել։ Բոբիի հարազատները գնացել են հիվանդանոց՝ 21-ամյա աղջկան հրաժեշտ տալու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, անգիտակից վիճակում տեղափոխել էին Ռոզուել քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները 21-ամյա Քրստինային արհեստական կոմայի մեջ էին «գցել»։ Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ էին հայտնաբերվել։

Բոբի Քրիստինային անգիտակից վիճակում գտել էր նրա ամուսինը՝ Նիք Գորդոնը: Մինչ բժիշկների գալը, Գորդոնը կնոջն արհեստական շնչառություն էր տվել, սակայն աղջիկը ուշքի չէր եկել:



© NEWS.am STYLE