Բրիտանացի հայտնի դերասանը մեղավոր է ճանաչվել անչափահասների բռնաբարության մեջ

14:35   6 փետրվարի, 2015

Բրիտանացի հայտնի դերասան 70-ամյա Գարի Գլիթերը մեղավոր է ճանաչվել երեք անչափահասների բռնաբարության մեջ, հայտնել է The Guardian-ը։

Գարի Գլիթերը մեղադրվել է 1970-ականներին անչափահասների հետ անբարո գործողություններ կատարելու, ինչպես նաեւ 13 տարեկանից փոքր մի աղջնակի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։

2006թ-ի մարտին երաժիշտը երեք տարի ազատազրկման է դատապարտվել երկու անչափահասների (11 եւ 12 տարեկան) նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար։ Արդյունքում Գլիթերը երեք տարի անցկացրել է Վիետնամի բանտերից մեկում։



© NEWS.am STYLE