Մադոննայի նոր «Living For Love» տեսահոլովակը հասանելի է միայն առաջիկա 24 ժամում

11:20   6 փետրվարի, 2015

Մադոննան ներկայացրել է իր նոր Rebel Heart ալբոմում ներառված «Living For Love» երգի տեսահոլովակը։ Երգը Youtube-ում հայտնվելու է վաղը, իսկ այժմ այն կարելի է դիտել միայն Vimeo-ում։ Երգչուհին իր նոր տեսահոլովակը հրապարակել է Snapchat կայքում (այն մեծ հեղինակություն ունի ամբողջ աշխարհում, եւ ավելի քան մեկ միլիարդ օգտատեր բաժանորդագրված է այստեղ)։

Snapchat-ը թույլ չի տալիս ոչ մեկին տեսնել, թե ինչ նոր նկարներով եք կիսվել ձեր ընկերների հետ։ Գաղտնիքն այն է, որ կայքն ընդամենը մի քանի վայրկյան է լուսանկարները  ցույց տալիս օգտատերի ընկերներին (որպեսզի նրանք միայն տեսնեն եւ չհասցնեն պահպանել),  լուսանկարը կայքում մնում է ընդամենը 24 ժամ, իսկ հետո անհետանում է։



© NEWS.am STYLE