Սեքսուալ Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է JLuxe նոր բույրը

15:07   6 փետրվարի, 2015

Ջենիֆեր Լոպեսը հայտնի է եւ իր տաղանդով, եւ իր գեղեցիկ կազմավածքով եւ մեծ հաջողությամբ՝ օծանելիքի բիզնեսում։ Նրա առաջին բույրը՝ Glow by J.Lo-ը, վաճառքի ռեկորդային ցուցանիշ է գրանցել։

Երեկ 45-ամյա երգչուհին ներկայացրել է իր նոր JLuxe նոր բույրը։

Օծանելիքի սրվակն այս անգամ սեւ գույնի է, իսկ խցանը՝ հովազի նաշերով։ Օծանելիքը հարուստ է մրգերի եւ մուշկի բույրով։ Ի տարբերություն մյուս օծանելիքների՝ JLuxe-ը սեքսուալ է եւ նախատեսված է հասուն կանանց համար։

Գովազդում Ջենիֆերը հովազի նախշերով սեքսուալ հագուստով է նկարահանվել, ինչը շատ ներդաշնակ է օծանելիքի սրվակի հետ։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE