Շակիրան հրապարակել է նորածին որդու լուսանկարը

13:02   6 փետրվարի, 2015

Հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել 38-ամյա երգչուհի Շակիրայի եւ 28-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեի երկրորդ որդին, ում անվանակոչել են Սաշա։

Սկզբում Շակիրան հրապարակել էր նորածին որդու առաջին լուսանկարը, որտեղ երեւում էր միայն երեխայի ոտքը, իսկ այսօր նա Facebook-ում տեղադրել է որդու լուսանկարը՝ գրելով. 

«Ուրախ ենք ներկայացնել մեր որդուն՝ Սաշա Պիկեին»։ Երգչուհին նաեւ տվել է այն հղումը, որտեղ կարելի է տեսնել նրանց ընտանեկան լուսանկարներով կազմված մի ֆոտոկոլաժ։ 



© NEWS.am STYLE