13:25 6 փետրվարի, 2015Հյուսթոնների ընտանիքի փաստաբանը հերքել է ԶԼՄներում տարածված լուրերն այն մասին, որ Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, անջատել են կենսաապահովման սարքից։ The Daily Telegraph-ը հաղորդել է, որ 21-ամյա Բոբիին դեռ կարելի է փրկել։ Բացի այդ, նա նաեւ նշել է, որ բոլոր լուրերը, որոնք հայտնվում են համացանցում, չեն համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ այսօր առավոտյան լուրեր էին տարածվել, որ բժիշկները որոշել են Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, անջատել կենսաապահովման սարքից, քանի որ նրանք փրկության ոչ մի հույս չեն տեսնում։
Ի դեպ, մինչ Բոբին պայքարում է իր կյանքի համար, նրա հայրն ու կինը՝ Ալիշիա Էթերեջը, երեխայի են սպասում։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, անգիտակից վիճակում տեղափոխել էին Ռոզուել քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները 21-ամյա Քրստինային արհեստական կոմայի մեջ էին «գցել»։ Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ էին հայտնաբերվել։
Բոբի Քրիստինային անգիտակից վիճակում գտել էր նրա ամուսինը՝ Նիք Գորդոնը: Մինչ բժիշկների գալը, Գորդոնը կնոջն արհեստական շնչառություն էր տվել, սակայն աղջիկը ուշքի չէր եկել:
.