Grammy 2015-ի հաղթողները

08:47   9 փետրվարի, 2015

Լոս Անջելեսի «Staples» կենտրոնում կայացել է Grammy մրցանակաբաշխության 57-րդ հանդիսավոր արարողությունը: Առաջին հերթին ցանկանում ենք ներկայացնել հաղթողներին, իսկ ավելի ուշ կանդրադառնանք նաեւ կարմիր գորգով անցած աստղերին:

Այսպիսով՝

«Տարվա երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջեյմս Նեյփիրի, Ուիլյամ Ֆիլիպսի եւ Սեմ Սմիթի համատեղ «Տtay With Me» ստեղծագործությունը:

Բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը այս տարի արժանացել է նաեւ «Լավագույն նորահայտ կատարող» մրցանակին, որի համար պայքարում էին նաեւ Իգի Ազալիան, Բրենդի Քլարքը, Bastille եւ HAIM խմբերը: Ինչպես Բեյոնսեն եւ Ֆարել Ուիլյամսը, նա այս անգամ առաջադրվել է վեց անվանկարգում:

«Տարվա լավագույն ալբոմ» ճանաչվել է Բեքի «Morning Phase» ալբոմը: Նշենք, որ նախկինում նա երկու անգամ առաջադրվել է այս անվակարգում, բայց հաղթողի կոչմանն արժանացել է միայն այս տարի:

Բեյոսնեն հաղթել է երկու Grammy «Լավագույն երգ» եւ «Լավագույն ելույթ» անվակարգերում: Այս տարի երգչուհուն նման հաջողություններ բերեց իր «Drunk in Love» երգը:

«Լավագույն ավանդական փոփ-ալբոմ» ճանաչվել է Թոնի Բենեթի եւ Լեդի Գագայի «Cheek to Cheek» ձայնապնակը:


«Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակին արժանացել է Էմինեմն իր «The Marshall Mathers LP 2» ալբոմի համար:



© NEWS.am STYLE