Ալեքսանդր Գորդոնը զայրացրել է Ռոքսանա Բաբայանին

16:10   9 փետրվարի, 2015

Հայտնի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը խայտառակվել է իր «Мужское/Женское» հաղորդման ժամանակ, երբ նա չի կարողացել զսպել իր զայրույթը եւ գնացել է ետնաբեմ ու մի քիչ խմել։

«Մի բան խմեմ ու գամ։ Եթե նկարահանման տաղավարում լցնեին, ապա չէի գնա»,- Գորդոնի խոսքերը մեջբերել է Russian Showbiz-ը։ Հանդիսատեսը տեսել է, թե ինչպես է հաղորդավարը ետնաբեմում կոնյակ խմում։

Իհարկե, Գորդոնի նման պահվածքը դուր չի եկել հյուրերին, իսկ դերասանուհի եւ երգչուհի Ռոքսանա Բաբայանը հեռացել է տաղավարից։

 

 

Աղբյուրը՝ «Дни»



© NEWS.am STYLE