Մազերի սանրվածք «օղաբլիթով»

20:23   16 փետրվարի, 2015

Ամեն օր աղջիկները երկար ժամանակ են ծախսում մասերը հարդարելու եւ գեղեցիկ սանրվածք ստանալու համար, որպեսզի նրանց վարսերը լավ տեսք ունենան։ Այդպիսի մի  գեղեցիկ սանրվածքներից մեկն էլ մազերի փունջն է։ Առաջարկում ենք շատ հեշտ եւ արագ եղանակ՝ մազերի նրբաճաշակ եւ գեղեցիկ սանրվածք ստանալու համար։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է օղաբլիթի տեսք ունեցող մազակալ՝ bun։ Այս սանրվածքը կարելի է անել եւ առօրյա կյանքում, եւ հատուկ իրադարձությունների համար։

Սանրվածքը ստանալու համար հարկավոր է մազերը զգուշորեն հավաքել «օղաբլիթի» վրա։ Նշենք, որ խանութներում վաճառվում են տարբեր գույների մազակալներ՝ եւ մուգ, եւ բաց գունավորում ունեցող վարսերի համար։ Ավելին, կան մազակալներ՝ նախատեսված տարբեր ծավալի եւ երկարություն ունեցող համար։

Այսպիսով, առաջին հերթին անհրաժեշտ է վարսերը հավաքել, իսկ հետո մազերի պոչին անհրաժեշտ է դնել «օղաբլիթը»։ Դրանից հետո մազերը պետք է հավասարապես տարածել աքսեսուարի ամբողջ երկայնքով։ Այնուհետեւ «օղաբլիթի» վրայից անհրաժեշտ է կապել երկրորդ ռետինե մազակալը։ Իսկ մազերի ծայրերն անհրաժեշտ է ամրացնել փոքրիկ մազակալների օգնությամբ։ Սանրվածքը ֆիքսելու համար հարկավոր է լաք օգտագործել։

 



 

Աղբյուրը՝ hairhomecare.ru



© NEWS.am STYLE