Ինչպես խթանել մազերի աճը

19:10   17 փետրվարի, 2015

Ավաղ, ոչ բոլորի մազերն են շատ արագ աճում։ Սակայն մեզանից ամեն մեկն էլ կարող է խթանել ու արագացնել մազերի աճը՝ նույնիսկ տնային պայմաններում։ Ավանդական բժշկության մեջ բազմաթիվ մեթոդներ կան, որոնք կարող են օգնել ձեզ այս հարցում։ Սակայն առաջին հերթին դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է թուլացնել նյարդերը, խուսափել սթրեսներից եւ կարգավորել քունը։ Իհարկե, կոչ չենք անում առավոտյան երկար քնել, սակայն գիշերը կարելի է շուտ պառկել ու քնել։

Ի դեպ, շատ օգտակար ազդեցություն կունենա նաեւ սուրճից եւ թեյից հրաժարվելը. գոնե պետք է կրճատել օրվա ընթացքում դրանց օգատգործման քանակը։

Սոխով դիմակ մազերի համար

Շաբաթական 1-2 անգամ մազարմատներին հարկավոր է սոխի հյութ քսել, ինչից հետո պետք է վարսերը ծածկել տաք կտորով եւ սպասել մոտ 1 ժամ։ Այնուհետեւ կարելի է մազերը լվանալ շամպունով. ի դեպ, մազերից սոխի հոտից խուսափելու համար վերջում կարելի է վարսերը լվանալ կիտրոնի հյութով կամ քացախով լի ջրով։

Ռոզմարինով (հազրեվարդ) շամպուն

¼ բաժակ ռոզմարինը պետք է լցնել նույն քանակությամբ եռացրած ջրի մեջ եւ թողնել, որ լուծույթը թուրմ դառնա։ Այնուհետեւ պետք է քամել եւ խառնել շամպունի մեջ. 2 բաժին թուրմին հարկավոր է 1 բաժին շամպուն ավելացնել։ Ամեն անգամ գլուխը լվանալուց անհրաժեշտ է նոր թուրմ պատրաստել։

Հավանաբար կարիք չկա հիշեցնել, որ ցանկալի արդյունք ստանալու համար այս մեթոդները պետք է կանոնավոր եւ բավականին երկար կիրառել։


Աղբյուրը՝ volos-ok.ru 



© NEWS.am STYLE