Նոր սեռական կողմնորոշում. ասեքսուալներ

23:16   24 դեկտեմբերի, 2012

Ավելի քան 70 մլն մարդ ամբողջ աշխարհում սեռական ցանկություն չի զգում, հաղորդում են գիտնականները։ Ժամանակակից հասարակության չափազանց սեքսուալացումը նպաստել է այնպիսի մարդկանց ի հայտ գալը, ովքեր բացարձակ սեռական ցանկություն չունեն։ Ըստ Sex-news.ru -ի, նախագծի ղեկավար պրոֆեսոր Դեյլի Ռեփորթը հայտարարել է սեռական կողմնորոշման նոր՝ չորրորդ խմբի հայտնվելու մասին։ Գիտնականն առաջարկել է ավելի մանրամասն ուսումնասիրել այդ խումբը։ «Ասեքսուալներն» այսօր բավարար ուսումնասիրված չեն։ Բանն այն է, որ նրանք չեն համապատասխանում համընդհանուր չափանիշներին, այդ պատճառով էլ շրջապատից թաքցնում են իրենց զգացմունքներն ու հույզերը։ Դա էլ ստիպում է նրանց լիարժեք չզգալ իրենց։ Այդպիսի հետազոտություն անցկացվել է մի քանի տարի առաջ 18 հազար մարդկանց շրջանում։ Պարզվել է, որ այդ խմբի 1% -ը դրական է պատասխանել պնդմանը, թե երբեք սեռական ցանկություն չի զգացել։ Սա մեկ անգամ եւս հաստատում է փաստը, որ ասեքսուալ մարդկանց խումբը ձեւավորվել է նվազագույնը 5-7 տարի առաջ։



© NEWS.am STYLE