Ինչպես արագ ազատվել մրսածությունից

19:13   21 փետրվարի, 2015

Մրսածությունն ավելի ճիշտ է հենց սկզբից կանխել, քանի որ այդ դեպքում բուժումն ավելի հեշտ ու ազդեցիկ կլինի։ Իսկ արագ ապաքինվելու համար անհարժեշտ է կիրառել հետեւյալ մեթոդները։

Ձմռան եւ ցուրտ եղանակի գալուն պես փորձեք ավելի հաճախ թեյ օգտագործել։ Կարելի է եւ սեւ, եւ կանաչ, եւ բնական մեղրով, եւ մի կտոր կիտրոնով թեյ խմել։ Սակայն հիշեք, որ մեղրով ու կիտրոնով թեյ պատրաստելու ժամանակ պետք է հիշել, որ մեղրն ու կիտրոնը չի կարելի լցնել եռացրած թեյի մեջ (դրանք կորցնում են իրենց օգտակար հատկանիշները), ուստի այն պետք է  թողնել, որ մի փոքր սառչի։  

Մրսածության դեմ կարելի է օգտագործել նաեւ խոտաբույսերով պատրաստված թեյեր։ Նման թեյի համար անհարժեշտ է լորենու (կամ երիցուկի) ծաղիկներից թուրմ պատրաստել եւ թողնել մոտ 30 րոպե։Նշված ժամանակահատվածից հետո անհրաժեշտ է բաժակի մեջ լցնել եռացրած ջուրը եւ խմել։ Ի դեպ, հիանալի միջոց է նաեւ մասուրով թեյը։

Բացի թեյերից, մրսածության դեմ հրաշալի միջոց է կաթը։ Մեկ բաժակ տաք կաթի մեջ հարկավոր է լցնել 10 կաթիլ ճզմած սխտորի հյութ եւ գիշերը խմել այն։ Իսկ հազի առկայության դեպքում տաք կաթի մեջ պետք է հանքային ջուր լցնել։

Իսկ իմունիտետը բարձրացնելու համար խորհուրդ են տալիս իմբիրով, կիտրոնով եւ մեղրով պատրաստվող թեյ խմել։ Ահա թե ինչպես է այն պատրաստվում. մեկ բաժակ տաք ջրի մեջ անհրաժեշտ է խառնել մեկ ճաշի գդալ մեղր, կես թեյի գդալ իմբիրի մանրացված արմատներ, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ եւ մի պտղունց դարչին (ցանկության դեպքում, կարելի է նաեւ անանուխի մանրացված տերեւներ ավելացնել)։ Ի դեպ, բացի իմունիտետը բարձրացնելու հատկությունից, այս թեյը կարելի է օգտագործել նաեւ կորցրած ուժերը վերականգնելու համար։

 

Աղբյուրը՝  kakprawilno.ru



© NEWS.am STYLE