Կաթնաշոռով դիմակներ մազերի համար

20:04   21 փետրվարի, 2015

Կաթնաշոռը ոչ միայն կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը, այլեւ պարունակում է մի շարք օգտակար նյութեր եւ միկրոէլեմենտներ։ Հնուց ի վեր կանայք  կաթնաշոռը կիրառում են նաեւ իրենց գեղեցկությունը պահպանելու հարցում՝ պատրաստելով տարբեր դիմակներ մազերի ու դեմքի մաշկի համար։  

Կաթնաշոռով պատրաստված դիմակները կարելի է կիրառել ցանկացած տեսակի մազերի համար, սակայն պետք է հիշել, որ չոր վարսերի դեպքում հարկավոր է յուղալի կաթնաշոռ օգտագործել, իսկ յուղալի մազերի պարագայում՝ ոչ յուղալի։
Ամրացնող դիմակ

Այս դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է ¾ ճաշի գդալ կաթնաշոռը խառնել կես բաժակ կաթի մեջ եւ ստացված զանգվածը քսել խոնավ մազերին՝ թողնելով 25-30 րոպե։ Սահմանված ժամանակից հետո հարկավոր է վարսերը լվանալ տաք ջրով եւ փափկացնող միջոցներ օգտագործել։

Դիմակ թեփի դեմ

Թեփի դեմ պայքարելու դեպքում ձեզ անհրաժեշտ է կես տարվա ընթացքում ամսական 2-3 անգամ կիրառել այս մեթոդը։ Դիմակը պատրաստելու համար հարկավոր է ձվի սպիտակուց, թարմ վարունգ (մանրացված), կաթնաշոռ, բնական մեղր, գերչակի յուղ, եւ կոնյակ։ Նշված հավասար քանակությամբ բաղադրիչները պետք է միախառնել եւ քսել մազարմատներին ու տարածել վարսերի երկայնքով մեկ։ Կես ժամ անց պետք է մազերը լվանալ տաք ջրով։

Վերականգնող դիմակ

Այս դիմակի օգնությամբ դուք կվերականգնեք ձեր մազերի փայլը, առողջությունն ու ամրությունը։ Դրա համար հարկավոր է խառնել 3 ճաշի գդալ անյուղ կաթնաշոռը խառնել քիչ քանակությամբ ջրի մեջ՝ ավելացնելով մեկ թեյի գդալ կակաոի փոշի։ Ստացված զանգվածը պետք է քսել խոնավ վարսերին եւ թողնել 30-60 րոպե։ Իսկ դրանից հետո հարկավոր է շամպունով լվանալ մազերը։

 

 

Աղբյուրը՝ hotadvice.ru



© NEWS.am STYLE