Ինչո՞ւ են տղամարդիկ ավելի հակված պատահական սեքսին

20:19   24 դեկտեմբերի, 2012

Գիտնականները խոշոր հայտնագործություն են արել. տղամարդիկ ավելի հաճույքով են համաձայնվում պատահական սեքսին, քան կանայք, քանի որ թույլ սեռի ներկայացուցիչների մեծ մասը չի հարմարվում պատահական կապերին։

Դրանից բացի, կանայք ավելի անհարմար են զգում նման իրավիճակներում եւ ափոսոում են կատարվածի համար՝ անլուրջ վերաբերվելով այն տղամարդուն, ում հետ միայն մեկ գիշեր են անցկացրել, հաղորդում է Newsmе – ին։

1743 մարդու շրջանում անցկացված հարցման տվյալների համաձայն պատահական կապեր ունեցած ուժեղ սեռի ներկայացուցիչների 80% -ը բավարարված է եղել կատարվածով։ Իսկ կանայք, ընդհակառակը, ավելի հազվադեպ են նման զգացում ունեցել՝ 54% -ը։

Գիտնականները սա բացատրում են տղամարդու պոլիգամ էությամբ, ով հանգիստ է վերաբերվում այն բանին, որ կարող է երեխա ունենալ հակառակ սեռի մի քանի կանանցից։ Իսկ կանանց համար շատ ավելի կարեւոր է ոչ թե պատահական կապերի քանակը, այլ դրանց որակը։



© NEWS.am STYLE